ԱՊԼ-ի՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ըստ Կարագերի. 7 ֆուտբոլիստ ու լավագույն խաղացողը Լիվերպուլից են

ԱՊԼ-ի՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ըստ Կարագերի. 7 ֆուտբոլիստ ու լավագույն խաղացողը Լիվերպուլից են

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ բրիտանական հեռուստաընկերություններից մեկում փորձագետ աշխատող Ջեյմի Կարագերը կազմել է ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկության խորհրդանշական հավաքականն ու նաև ընտրել է մրցաշարի լավագույն խաղացողին:

Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Խորհրդանշական հավաքականի կազմում մերսիսայդյան ակումբի միանգամից 7 ֆուտբոլիստ է ընդգրկվել. «Լիվերպուլը» 29 տուրից հետո գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողին գերազանցելով 25 միավորով:

ԱՊԼ-ի խորհրդանշական հավաքականն այս տեսքն ունի՝

Դին Հենդերսոն («Շեֆիլդ Յունայթեդ»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ժոզեֆ Գոմես, Վիրջիլ վան Դեյկ, Էնդրյու Ռոբերտսոն (բոլորը՝ «Լիվերպուլ»), Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»),Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ջեք Գրիլիշ («Ասթոն Վիլա»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Սադիո Մանե («Լիվերպուլ»):

ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության լավագույն խաղացողն ըստ Կարագերի «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում