Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Times.amՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

«Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:

Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,-ասված է գրառման մեջ:

Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Լոնդոն էր մեկնել՝ մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում