Կյելինին Յուվեի խաղացողներին առաջարկել է գնալ աշխատավարձերի նվազման. Ռոնալդուն համաձայն է

Կյելինին Յուվեի խաղացողներին առաջարկել է գնալ աշխատավարձերի նվազման. Ռոնալդուն համաձայն է

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Յուվենտուսում» առաջիկայում կարող է աշխատավարձերի կրճատում կատարվել:

Կյելինին, որն ունի տնտեսագիտության մագիստրոսի կոչում, խաղացողներին առաջարկել է գնալ աշխատավարձերի նվազման՝ թիմին՝ ֆինանսական ճգնաժամից փրկելու համար:

Պաշտպանն իր առաջարկը քննարկել է «Յուվեում»՝ հեղինակություն ունեցող խաղացողների հետ, որոնց թվում է նաև Ռոնալդուն: Պորտուգալացին համաձայն է ընդունել որոշումը:

Քննարկումից հետո Կյելինին առաջարկը ներկայացրել է ակումբի ղեկավարներին՝ Անդրեա Անյելինիին ու Ֆաբիո Պարատիչիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում