Քեյն. Վստահ չեմ, որ ԱՊԼ-ն հնարավոր կլինի վերսկսել

Քեյն. Վստահ չեմ, որ ԱՊԼ-ն հնարավոր կլինի վերսկսել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Ագլիական «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը չի բացառել, որ ԱՊԼ-ի այս առաջնությունը կարող է չվերսկսվել, հաղորդում է Sky Sports-ը:

«Գիտեմ, որ լիգան փորձում է շտկել այս իրավիճակը, բայց ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված:

Հավանաբար պետք է խոստովանել, որ այս մրցաշրջանը հնարավոր չի լինի վերսկսել:

Կարծում եմ ՝ պետք է պատրաստվել հաջորդին»,- ասել է Քեյնը:

Հիշեցնենք ՝ Քեյնը վերջերս նշել էր, որ կարող է լքել «Տոտենհեմը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում