Աթլետիկոն գտել է Դիեգո Կոստայի փոխարինողին

Աթլետիկոն գտել է Դիեգո Կոստայի փոխարինողին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ArmSport.amԱվելի վաղ նշել էինք, որ «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարիերան կարող է շարունակել իտալական «Ռոմայում»: Մադրիդյան ակումբը արդեն փոխարինող է գտել իր հարձակվողին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

«Աթլետիկոն» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկի ծառայություններով:

Նեապոլյան ակումբը մտադիր է երկարաձգել պայամանագիրը լեհ հարձակվողի հետ, սակայն, Միլիկը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Միլիկը մասնակցել է 18 հանդիպման ու դարձել է 9 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում