Ամենից շատ ես սիրում եմ այն գոլը, որը խփեցի Բարսելոնային․ Կուկուրելյա

Ամենից շատ ես սիրում եմ այն գոլը, որը խփեցի Բարսելոնային․ Կուկուրելյա

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ArmSport.am«Խետաֆեի» ֆուտբոլիստ Մարկ Կուկուրելյան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», խոսել իր սիրելի գոլի մասին, ինչպես նաև անվանեց իր սիրելի պահը.

«Ամենից շատ ես սիրում եմ այն գոլը, որը խփեցի «Բարսելոնային» նախորդ մրցաշրջանում: Նվիրեցի դա իմ կնոջը և ապագա որդուս:

Իմ ամենասիրելի պահը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի «Այաքսի» դեմ խաղերն են: Ես դա միշտ կհիշեմ: Մեր երկրպագուների համար դա առանձնահատուկ դիմակայություն էր»,– մեջբերում է ֆուտբոլիստին Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Խետաֆեն» մտադիր է գնել Կուկուրելյայի ամբողջական տրանսֆերը «Բարսելոնայից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում