Ֆուտբոլը՝ թվերով․ Գոլային փոխանցումների քանակով լավագույն ֆուտբոլիստները թոփ առաջնություններում

Ֆուտբոլը՝ թվերով․ Գոլային փոխանցումների քանակով լավագույն ֆուտբոլիստները թոփ առաջնություններում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ArmSport.amՆախորդ անգամ մեր նոր՝ «Ֆուտբոլը՝ թվերով» շարքում, մենք Ձեզ ներկայացրեցինք թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմերին։ Այս անգամ մեր դիտակետում կլինեն եվրոպական լավագույն առաջնությունների լավագույն ֆուտբոլիստները՝ գոլային փոխանցումների քանակով։

Հակիմ Զիեշ

«Այաքս»

12 գոլային փոխանցում

«Չելսիի» ապագա ֆուտբոլիստը շարունակում է հիանալի մրցաշրջան անցկացնել Էրեդիվիզիում։ Հուսանք՝ նույն արդյունավետությամբ նա կշարունակի իր կարիերան նաև Լոնդոնում։

 

Լեոնել Մեսսի

«Բարսելոնա»

12 գոլային փոխանցում

Մեսսին շարունակում է մնալ Լա լիգայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։ Եվ դա չի վերաբերվում միայն խփած գնդակներին․ նա չի մոռանում գոլային հնարավորություններ ստեղծել նաև իր թիմակիցների համար։

 

Լուիս Ալբերտո

«Լացիո»

12 գոլային փոխանցում

«Արծիվների» այս մրցաշրջանի առաջատարներից մեկը լավագույնն է Ա Սերիայում՝ գոլային փոխանցումների քանակով։

 

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ

«Լիվերպուլ»

12 գոլային փոխանցում

«Լիվերպուլի» աջ պաշտպանը արդեն երկրորդ մրցաշրջանն է, ինչ անցկացնում է բավականին տպավորիչ վիճակագրությամբ։ Նկատենք, որ նա միակ պաշտպանն է մեր թոփում։ Տրենտը արդարացիորեն համարվում է իր դիրքում աշխարհում լավագույններից մեկը, և, թերևս, ամենաարդյունավետը՝ հակառակորդների դարպասապահներին տխրեցնելու գործում։

 

Քրիսթոֆեր Նկունկու

«ՌԲ Լայպցիգ»

12 գոլային փոխանցում

Ֆրանսիացի կիսապաշտպանը, ՊՍԺ-ում լինելով մեր այսօրվա հերոսներից մեկի ստվերում (ում կանրադառնանք ավելի ուշ), որոշեց փոխել ակումբային գրանցումը, և ներկա դրությամբ, կարելի է ասել՝ չսխալվեց։ Այժմ նա իր թիմում խաղում է գլխավոր դիսպետչերի դերում։

 

Ռուդ Վորմեր

«Բրյուգե»

14 գոլային փոխանցում

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում