Սեբալյոսը ցանկանում է վերադառնալ Լա լիգա

Սեբալյոսը ցանկանում է վերադառնալ Լա լիգա

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ArmSport.amԼոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալոսը, որի տրասնֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն: Այս մասին հայտնում է EstadioDeportivo-ն:

Աղբյուրի համաձայն, 23-ամյա կիսապաշտպանը ցանկանում է կարիերան շարունակել «Բետիսում», որտեղ նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան:

Ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսն անցկացրել է 24 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում