Էվերթոնը ցանկանում է գնել Լիվերպուլի նախկին ֆուտբոլիստին

Էվերթոնը ցանկանում է գնել Լիվերպուլի նախկին ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Էվերթոնը» ցանկանում է գնել «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Լուիս Ալբերտոյին, որը հիմա խաղում է «Լացիոյում»։

Sportsmole-ի տեղեկություններով՝ «Էվերթոնը» մտադիր է քայլեր ձեռնարկել 27-ամյա ֆուտբոլիստին գնելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում «Լացիոյի» կազմում Լուիս Ալբերտոն անցկացրել է 25 խաղ՝ դառնալով 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալբերտոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում