Կոուտինյոյին գնելու համար անակնկալ թեկնածու է հայտնվել ԱՊԼ-ից

Կոուտինյոյին գնելու համար անակնկալ թեկնածու է հայտնվել ԱՊԼ-ից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ArmSport.am«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

SPORT-ի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Լեսթերը»։

Ներկա պահին Կոուտինյոն հանդես է գալիս «Բավարիայի» կազմում վարձակալությամբ։ Մյունխենյան ակումբը ունի Կոուտինյոյին 120 միլիոն եվրոյով գնելու իրավունք, սակայն դժվար թե գնա այդ քայլին։

«Աղվեսները» ցանկանում են Կոուտինյոյին բերել «Քինգ Փաուեր» դեռևս վարձակալությամբ։ Բայց անգամ այդ ճանապարհին «Լեսթերը» կարող է հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» դիմակայությանը, որոնք ևս մտադիր են վարձակալել Կոուտինյոյին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում