Անգլիայի և Իսպանիայի 5 գրանդ ակումբներ կպայքարեն նիգերիացի հարձակվողի տրանսֆերի համար

Անգլիայի և Իսպանիայի 5 գրանդ ակումբներ կպայքարեն նիգերիացի հարձակվողի տրանսֆերի համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Ըստ Skysports-ի՝ Անգլիայի և Իսպանիայի 5 գրանդ ակումբները միացել են «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենի տրանսֆերը ձեռք բերելու մրցավազքին:

Հաղորդվում է, որ 20-ամյա խաղացողի վաճառքից ֆրանսիական ակումը ցանկանում է վաստակել մոտ 70 միլիոն ֆունտ: Անցյալ ամռանը «դոգերը» Վիկտորին գնել էի 10 միլիոն ֆունտով:

Նիգերիացի հարձակվողի տրանսֆերի համար պայաքարող ակումբների թվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Լիվերպուլը», «Բարսելոնան» և «Ռեալը»:

Ավելի վաղ Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է երկրի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին, որոնից մեկը հենց Օսիմենն է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում