Ուիմբլդոն-2020-ը պաշտոնապես չեղարկվեց

Ուիմբլդոն-2020-ը պաշտոնապես չեղարկվեց

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Ուիմբլդոնի կազմակերպիչները պաշտոնապես հայտնել են, որ 2020-ին նախատեսված մրցաշարը չեղարկվում է: AELTC-ն մրցաշարը տեղափոխել է 2021թ.:

«Մեծ ափսոսանքով հայտնում ենք, որ AELTC-ում այսօր որոշել են չեղարկել 2020 թվականի մրցաշարը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մրցաշարի 134-րդ խաղարկությունը կկայանա 2021 թվականի հունիսի 28-ին հուլիսի 11-ը»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Ուիմբլդոնը պետք է անցկացվեր հունիսի 29-ից հուլիսի 12-ը: Այս տարվա թենիսի բոլոր մրցաշարերի անցկացումը դադարեցվել է մինչև հունիսի 7-ը:

Մրցաշարը չի կայանա 1945 թվականից ի վեր առաջին անգամ:

Կորոնավիրուսի հերթական «զոհը». Ուիմբլդոնն այս տարի չի կայանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում