Սետյենի որդին երազում է Նեյմարի վերադարձի մասին

Սետյենի որդին երազում է Նեյմարի վերադարձի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԼարո Սետյենը, ով «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի որդին է, ցանկանում է Նեյմարին կրկին տեսնել կատալոնական ակումբում, հաղորդում է Sport.es-ը:

«Նեյմարը լավագույն է: Այո, ես երազում եմ նրան կրկին տեսնել «Բարսելոնայի» կազմում»,– ասել է Լարոն:

Հիշեցնենք, որ բրազիլացին 2017-ին է հեռացել կատալոնական ակումբից:

Լիգա 1-ի այս մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում ու դարձել ՝ 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում