Դու կդառնաս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իսկ ես կմարզեմ Ռեալը․ Կանավարոն՝ Կասիլյասին

Դու կդառնաս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իսկ ես կմարզեմ Ռեալը․ Կանավարոն՝ Կասիլյասին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԻտալիայի հավաքականի նախկին խաղացող և «Գուանչժոու Էվերգրանդի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոն, կորոնավիրուսի պատճառով կարանտինի ընթացքում, զրուցել է Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ:

«Դու կդառնաս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իսկ ես մարզելու եմ «Ռեալը»: Չնայած հիմա ես չեմ կարող չնորհավորել Զիզույին («Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդան): Ինչպե՞ս է նա վերահսկում խաղացողներին, շփվում երկրպագուների հետ: Ամեն ինչ պարզապես հիանալի է, կեցցե նա: Նրա մոտ ամեն ինչ հրաշալի է ստացվում:

Ես փորձում եմ ավելի լավը դառնալ որպես մարզիչ Չինաստանում: Իհարկե, նրանք ինձանից շատ բան են պահանջում՝ իմ խաղային կարիերայի պատճառով: Հիմա ես ավելի շատ եմ վստահ իմ ուժերին: Ես պատրաստ եմ վերադառնալ Եվրոպա: Տեսնենք, թե ինչպես դա կստացվի: Ակումբում դեռ գոհ են ինձանից», – մեջբերում է Կանավարոյին Marca-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում