ՈՒԵՖԱ-ն կասեցրել է ֆինանսական ֆեյր-փլեյը

ՈՒԵՖԱ-ն կասեցրել է ֆինանսական ֆեյր-փլեյը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԵվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) դադարեցրել է ֆինանսական ֆեյր-փլեյը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Ըստ կազմակերպության կայքի, նման որոշումը «արդյունք էր ներկայիս արտակարգ իրադարձությունների նկատմամբ անորոշության աճի»: Ֆինանսական ֆեյր-փլեյի կասեցումը առաջին հերթին կազդի այն ակումբների վրա, որոնք կխաղան Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում 2020-2021 թվականներին:

Հիշեցնենք, որ ֆինանսական ֆեյր-ձլեյը դադարեցնելու գաղափարը նախկինում հայտնել էր Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում