Marca. Ռոնալդուն շրջանցել է Մեսսին՝ ճանաչվելով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ

Marca. Ռոնալդուն շրջանցել է Մեսսին՝ ճանաչվելով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amMarca իսպանական հրատարակությունը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ հարցնելով, թե ով է համարվում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

Հարցման եզրափակչում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առջևում է եղել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից. 246 հազար մարդ քվեարկել էր պորտուգալացուօգտին, իսկ 209 հազարը քվեարկել են արգենտինացու օգտին:

Եզրափակիչ հասնելու ընթացքում Ռոնալդուն շրջանցել է Պաոլո Մալդինիին, Զինեդին Զիդանին և Դիեգո Մարադոնային:

Մեսսին իր հերթին շրջանցել է Ֆերենց Պուշկաշին, Ալֆրեդո Դի Ստեֆանոյին և բրազիլացի Ռոնալդոյին:

Երրորդ տեղի համար քվեարկության ժամանակ բրազիլացի Ռոնալդոն առաջ է անցել Դիեգո Մարադոնայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում