Ումտիտին ցանկանում է տեղափոխվել լոնդոնյան թիմ

Ումտիտին ցանկանում է տեղափոխվել լոնդոնյան թիմ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մտադիր է ամռանը հեռանալ թիմից: Այս մասին տեղեկացնում է FootballLondon-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն այդ մասին արդեն հայտնել է նաև լոնդոնյան ակումբի ներկայացուցիչներին:

26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում