Կրիշիտո. Այս մղձավանջը շուտով կավարտվի

Կրիշիտո. Այս մղձավանջը շուտով կավարտվի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԻտալական «Ջենոայի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին, հաղորդում է CalcioMercato-ն:

«Շատերն են նշել, թե ինչ մեծ արհավիրք է կորոնավիրուսը: Ես չեմ ուզում խոսել դրա մասին:

Ցանկացած իրավիճակում էլ կարելի է դրական կողմեր գտնել:

Այժմ, մենք գնահատում ենք այն աննշան թվացող հաճույքները, որոնց մասին նախկինում չէինք էլ հիշում:

Ընտանեկան ջերմությունն ու հանգստությունը մեզ օգնում է լավատեսությամբ նայել ապագային:

Այս մղձավանջը շուտով կավարտվի. մի փոքր սպասել է պետք»,- ասել է 33-ամյա պաշտպանը: