Կանտեն չի ցանկանում լքել Չելսին

Կանտեն չի ցանկանում լքել Չելսին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԼոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն նշել է, որ չի պատրաստվում լքել անգլիական ակումբի շարքերը, տեղեկացնում է The Sun-ը:

28-ամյա ֆուտբոլիստը երջանիկ է Լոնդոնում ու մտադիր է շարունակել իր մրցելույթները «կապույտների» կազմում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կանտեն մերժել էր Մադրիդի «Ռեալի» առաջարկը:

Նշվում է, որ «Արքայական ակումբը» պատրաստ էր 90 միլիոն եվրո վճարել 28-ամյա կիսապաշտպանի համար:

Հավելենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա մասննակցել է 18 հանդիպման ու դարձել՝ 3 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում