Լուկակուն քննադատել է Իտալիայի ֆուտբոլային վերնախավին

Լուկակուն քննադատել է Իտալիայի ֆուտբոլային վերնախավին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Իտալական «Ինտերի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն քննադատել է Իտալիայի ֆուտբոլային վերնախավին այն բանի համար, որ նրանք ավելի վաղ չէին դադարեցրել Ա սերիան.

«Ինչու պետք է այդ որոշումը կայացվեր այն ժամանակ, երբ ֆուտբոլիստների մոտ սկսեցին դրական լինել թեստերի պատասխանները: Դա աննորմալ երևույթ է: Առաջին տեղում առողջությունն է; ինչու՞ մենք պետք է խաղանք, այն դեպքում, երբ մարդիկ վտանգում են իրենց առողջությունը»,- ասել է Լուկակուն Թիերի Անրիի հետ ինսթագրամյան զրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Իտալիայի բոլոր սպորտային միջոցառումները դադարեցվել են մինչև մայիսի 3-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում