Ա սերիան մեծ հավանականությամբ չի վերսկսվի նաև մայիսին

Ա սերիան մեծ հավանականությամբ չի վերսկսվի նաև մայիսին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՖուտբոլի Իտալիայի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով ամենայն հավանականությամբ չի վերսկսվի նաև մայիսին, գրում է Football Italia-ն։

Նախապես պլանավորված էր մայիսի վերջ վերսկսել մրցաշարը, սակայն կորոնավիրուսի վարակիրների թիվը երկրում չի նվազում։ Սա նշանակում է, որ մրցաշարը ամենայն հավանականությամբ չի վերսկսվի նաև մայիսին։

Ավելի վաղ կար տեղեկություն, որ առաջնությունը անկախ ամեն ինչից ունենալու է չեմպիոն։

Իտալիայում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը անցնում է 119 հազարը։ 14 681 մարդ մահացել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում