«Ֆուտբոլը բոլորովին այլ կլինի կորոնավիրուսից հետո». Ինֆանտինո

«Ֆուտբոլը բոլորովին այլ կլինի կորոնավիրուսից հետո». Ինֆանտինո

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, 168.amՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կիսվել է ֆուտբոլի վրա կորոնավիրուսի թողած ազդեցության մասին իր կարծիքով:

«Ֆուտբոլը կվերադառնա, և, երբ դա տեղի ունենա, մենք միասին կնշենք այն, որ մղձավանջն անցյալում է:

Բայց և դուք, և ես պետք է մի դաս սովորենք. կորոնավիրուսից հետո ֆուտբոլն ամբողջովին այլ կլինի:

Այն կդառնա ավելի սոցիալական, ավելի միավորող և ավելի կարեկից: Այն կապված կլինի առանձին երկրների հետ և միևնույն ժամանակ կդառնա ավելի գլոբալ, պակաս ամբարտավան և ավելի բարյացակամ:

Մենք կդառնանք ավելի լավը, ավելի մարդկային և ավելի ուշադիր իրական արժեքների նկատմամբ»,- Ինֆանտինոյին է մեջբերում Reuters-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում