Խաղացել եմ Ռոնալդուի հետ, բայց Մեսսին հանճար է. Կակա

Խաղացել եմ Ռոնալդուի հետ, բայց Մեսսին հանճար է. Կակա

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Միլանի», «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Խաղացել եմ Կրիշտիանուի հետ, ու նա, իսկապես, հիասքանչ ֆուտբոլիստ է, բայց ես Մեսսիին կընտրեմ։ Նա հանճար է, իսկական տաղանդ։ Այն, թե ինչպես է նա խաղում, անհավանական է։

Ռոնալդուն մեքենա է։ Նա պարզապես ուժեղ ու արագ չէ։ Նա ուժեղ մենթալիտետ ունի։ Միշտ ուզում է հաղթել ու խաղալ, լինել լավագույնը։ Դա հիացնում է։ Սպորտի պատմության մեջ Մեսսին ու Ռոնալդուն լավագույն հնգյակում են։ Մեր բախտը շատ է բերել, որ կարող ենք տեսնել նրանց խաղը»,- Կակայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Կական ու Ռոնալդուն 2009-2013 թվականներին միասին հանդես են եկել Մադրիդի «Ռեալի» կազմում։ Բրազիլացին պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2017-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում