Ռոման, Մխիթարյանի տրանսֆերի շուրջ, չի կարողանում համաձայնության գալ Արսենալի հետ

Ռոման, Մխիթարյանի տրանսֆերի շուրջ, չի կարողանում համաձայնության գալ Արսենալի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Իտալական «Ռոման» ևս մեկ անգամ դիմել է «Արսենալին»՝ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկով: Այս մասին հայտնում է Daily Express-ը:

Պարբերականը չի նշում, թե այս անգամ որքան գումար է առաջարկել իտալական ակումբը: Ավելի վաղ, «Ռոման» մեկ անգամ մերժում ստացել էր՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 միլիոն եվրո: Լոնդոնյանի ակումբը, սակայն, հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն եվրո ստանալ:

ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում