Վալենսիան և Պորտուն կփոխանակվեն ֆուտբոլիստներով

Վալենսիան և Պորտուն կփոխանակվեն ֆուտբոլիստներով

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Վալենսիան» և «Պորտուն» ֆուտբոլիստների փոխանակում են պատրաստում, տեղեկացնում է La Cadena SER-ը:

Իսպանական ակումբը ուզում է իր կազմում տեսնել «վիշապների» կիսապաշտպան Դիոգու Լեյտեին: «Պորտուն» էլ մտադիր է ձեռք բերել «չղջիկների» կենտրոնական կիսապաշտպան Ուրոշ Ռաչիչը:

Հավելենք, որ 21-ամյա Լեյտեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»: Ռաչիչին էլ ցանկանում է իր կազմում տեսնել «Միլանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում