Բավարիայի ֆուտբոլիստները այսօր մարզում են անցկացրել

Բավարիայի ֆուտբոլիստները այսօր մարզում են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am«Բավարիայի» ֆուտբոլիստները անցկացրել են իրենց առաջին մարզումը այն բանից հետո, երբ մրցաշրջանը կասեցվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մյունխենյան ակումբի խաղացողները կաշխատեն փոքր խմբերով:

Ավելի վաղ Գերմանիայի ֆուտբոլային լիգան ակումբներին խորհուրդ էր տվել մարզումներ չանցկացեր մինչև ապրիլի 5-ը: Շնորհիվ այն բանի, որ լրացուցիչ արգելքներ չեն ներկայացվել, այսօր՝ ապրիլի 6-ին, «Բավարիան» անցկացրեց ուսումնամարզական հավաք:

Դրան մասնակցեցին Ռոբերտ Լևանդովսկին, Քինգսլի Կոմանը, Մանուել Նոյերը, Ժերոմ Բոատենգը, Թոմաս Մյուլերը և Ֆիլիպե Կոուտինյոն:

Ֆուտբոլիստները սոցիալական հեռավորություն էին պահում, ինչպես նաև վարժություններ էին կատարում բացառապես առանձին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում