Ռեալը Բորուսիային ֆուտբոլիստների փոխանակում կառաջարկի

Ռեալը Բորուսիային ֆուտբոլիստների փոխանակում կառաջարկի

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Ռեալը» շարունակում է փորձեր ձեռնարկել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլլանդին ձեռք բերելու համար:

Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձամբ հետաքրքրված է երիտասարդ հարձակվողին ձեռք բերելով: Ըստ Marca պարբերականի՝ «սերուցքայինները» պատրաստ են նորվեգացու փոխարեն առաջարկել Լուկա Յովիչին:

Անցած ամառ Յովիչը «Այնտրախտից» «Ռեալ» էր տեղափոխվել 60 միլիոն եվրոյի դիմաց, բայց նա չկարողացավ ամրապնդվել նոր ակումբի հիմնական կազմում: Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 24 հանդիպում է անցկացրել՝ առանձնանալով երկու գոլով և կատարելով երկու գոլային փոխանցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում