Անարդարացի կլինի զրկել Լիվերպուլին չեմպիոնությունից․ Բերբատով

Անարդարացի կլինի զրկել Լիվերպուլին չեմպիոնությունից․ Բերբատով

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am«Տոտենհեմի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ֆուլհեմի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը կիսել է իր կարծիքը Անգլիայի առաջնությունը վաղաժամ դադարեցնելու հնարավորության վերաբերյալ:

«Առաջնությունն արդեն ավարտվել է Բելգիայում, որտեղ մնում էր ընդամենը մեկ տուր: Այս որոշումը կարելի է հասկանալ, բայց Պրեմիեր լիգայում ևս 9 տուր է մնացել:

Լսեցի մարդկանց կարծիքները: Ոմանք առաջարկել են չեղարկել մրցաշրջանը, մյուսները՝ տիտղոսը տալ «Լիվերպուլին» և այլն: Ոմանք կարծում են, որ իրենց թիմերը պետք է անցկացնեն մնացած հանդիպումները մի քանի շաբաթվա ընթացքում, բայց դա կհանգեցնի բազմաթիվ վնասվածքների:

Ես չգիտեմ, թե որ լուծումը ճիշտ կլինի: Անկեղծ ասած, «Լիվերպուլը» լիովին արժանի է տիտղոսին՝ հաշվի առնելով նրանց խաղը, ոչ ոք չէր կարողանա շրջանցել նրանց: Արդար չի լինի, եթե մրցաշրջանը չեղյալ հայտարարվի, նրանք շատ հիասթափված կլինեն, անարդարացի կլինի զրկել նրանց չեմպիոնությունից: Ես կցանկանայի, որ մրցաշրջանը խաղարկվեր, բայց մարդկանց անվտանգությունն առաջին հերթին է», – Բերբատովի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում