Բարսելոնան ցանկանում է գնել Ռեալի նախկին ֆուտբոլիստին

Բարսելոնան ցանկանում է գնել Ռեալի նախկին ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Բարսելոնան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Տեո Էրնանդեսի ծառայություններով, ով խաղում է «Միլանում»։

Marca-ն փոխանցում է, որ կատալոնական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է ձեռք բերել «ռոսոներիների» ձախ պաշտպանին։

22-ամյա Էրնանդեսը 2019-ի ամռանն է հեռացել Մադրիդից ու միացել «Միլանին»։ Ընդամենը 12 ամսվա դադարից հետո նա կարող է վերադառնալ Լա լիգա՝ «Ռեալի» գլխավոր հակառակորդի շարքեր։

Ավելի վաղ Էրնանդեսը ցանկություն էր հայտնել մնալ «Միլանում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում