ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Յուվենտուսի պաշտպանին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Յուվենտուսի պաշտպանին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպան Մատիա դե Շիլիոյին: Այս մասին տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Փարիզյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել ձմռանը, սակայն գործարքն այդպես էլ ավարտից չհասցվեց:

Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում դե Շիլյոն անցկացրել է ընդամենը 8 հանդիպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում