Փյունիկը հերքում է ակումբի լուծարման մասին լուրերը

Փյունիկը հերքում է ակումբի լուծարման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Վերջին ժամերին շրջանառվող ոչ պաշտոնական լուրերի համաձայն, Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որն օրեր առաջ նշում էր հիմնադրման 28-ամյակը, լուծարվել է. պահպանվելու էին միայն մանկապատանեկան թիմերը:

ArmSport-ի հետ զրույցում «Փյունիկից» հերքել են այս տեղեկատվությունը՝ նշելով, որ նման բան չկա:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Փյունիկը» դուրս է մնացել առաջին 6-յակից ու զրկվել մեդալների համար պայքարելու հնարավորությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում