ՊՍԺ-ում կարծում են, որ ճգնաժամի պատճառով Նեյմարի տրանսֆերը ոչ մի ակումբ չի գնի

ՊՍԺ-ում կարծում են, որ ճգնաժամի պատճառով Նեյմարի տրանսֆերը ոչ մի ակումբ չի գնի

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն առաջնության ավարտից հետո կարող է մնալ Փարիզում:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ, ակումբում կարծում են, որ կորոնավիրուսի ստեղծած ֆինանսական ճգնաժամը ոչ մի ակումբի թույլ չի տա մեծ գումար վճարել Նեյմարի տրանսֆերի դիմաց:

2017 թ-ի ամռանը ՊՍԺ-ն Բարսելոնային վճարել է 222 մլն եվրո՝ Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու համար: Փարիզում Նեյմարը մեկ տարում վաստակում է 31.6 մլն եվրո, որն աշխարհում երրորդ արդյունքն է՝ Մեսսիի և Ռոնալդուի աշխատավարձերից հետո:

Transfermarkt-ն այս պահին Նեյմարի տրանսֆերը գնահատում է 128 մլն եվրո: Բրազիլացու գործող պայմանագրը սահմանված է մինև 2022 թ.-ի հունիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում