Մատան՝ Սանչոյի մասին. Ի՞նչ եք ուզում, որ ասեմ. Բոլորը գիտեն, որ նա լավ խաղացող է

Մատան՝ Սանչոյի մասին. Ի՞նչ եք ուզում, որ ասեմ. Բոլորը գիտեն, որ նա լավ խաղացող է

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան մեկնաբանել է անգլիացի երիտասարդ Սանչոյի խաղը.

«Ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ: Բոլորն էլ գիտեն, որ նա լավ ֆուտբոլիստ է: Սանչոն ֆենոմենալ մրցաշրջան է անցկացնում «Դորտմունդի» կազմում, բայց ես պարտավոր չեմ այդ մասին խոսել: Իհարկե, նա, որպես խաղացող, ինձ դուր է գալիս»,-ասել է Մատան:

Գաղտնիք չէ, որ անգլիական գրանդը հետաքրքրված է Սանչոյի ծառայություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում