Ռեալը հետաքրքրվում է Լայպցիգի պաշտպանով

Ռեալը հետաքրքրվում է Լայպցիգի պաշտպանով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն կարող է կարիերան շարունակել «Ռեալում»։

AS-ի տեղեկացմամբ՝ 21-ամյա ֆրանսիացին «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի առաջնային նպատակն է։

Մասնագետն Ուպամեկանոյին տեսնում է որպես Սերխիո Ռամոսին ու Ռաֆայել Վարանին առաջին փոխարինողի։ Նշվում է, որ Զիդանը դժգոհ է «Ռեալի» ներկայիս փոխարինողների՝ Նաչո Ֆերնանդեսի ու Էդեր Միլիտաոյի խաղից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուպամեկանոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լայպցիգի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում