Մենդեշը ուզում է Խամեսին տեսնել Ա սերիայում․ հայտնի է, թե որ ակումբը ունի շանսեր կոլումբիացուն գնելու

Մենդեշը ուզում է Խամեսին տեսնել Ա սերիայում․ հայտնի է, թե որ ակումբը ունի շանսեր կոլումբիացուն գնելու

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՖուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը ցանկանում է իր հաճախորդներից Խամես Ռոդրիգեսին տեղափոխել Իտալիայի Ա սերիա։

Calciomercato-ն գրում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել Թուրինի «Յուվենթուսում», որտեղ հանդես է գալիս Մենդեշի մեկ այլ հաճախորդ Կրիշտիանու Ռոնալդուն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խամեսի հանդեպ հետաքրքրություն ունեն մի քանի ակումբներ Անգլիայի Պրեմիեր լիգայից։

Խամեսը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում