Կրեսպո․ Ռոնալդուն ու Մեսսին միմյանց առաջ են մղում․ Ռոնալդոյի ժամանակ այլ էր․ նա ֆենոմեն է

Կրեսպո․ Ռոնալդուն ու Մեսսին միմյանց առաջ են մղում․ Ռոնալդոյի ժամանակ այլ էր․ նա ֆենոմեն է

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԱրգենտինայի հարձակվող Էրնան Կրեսպոն խոսել է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյի, ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին։

«Իմ սերնդակիցների համար Ռոնալդոն ֆենոմեն է։

Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի բախտը բերել է, քանի որ նրանք խաղում են նույն ժամանակահատվածում ու միմյանց առաջ են մղում, իսկ Ռոնալդոյի ժամանակ այլ էր։ Այլ ժամանակում նրանք գուցե չունենային այն խթանը, որը ստիպում է նրանց աճել։

Կասկած չկա, որ Կրիշտիանու Ռոնալդուն երկար տարիներ ցույց է տվել անհավանական արդյունավետ ֆուտբոլ, բայց թե ինչպես էր Ռոնալդոն փախնում մրցակիցներից ու գոլեր խփում, նրան դարձնում է անհասանելի մակարդակի»,-Կրեսպոյի խոսքն է մեջբերում Goal-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում