Ռոնալդու․ Եկեք միավորվենք ու աջակցենք միմյանց

Ռոնալդու․ Եկեք միավորվենք ու աջակցենք միմյանց

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Թուրինի «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում, որոնցում նա Պորտուգալիայի ու Իտալիայի դրոշներով դիմակներ է կրում։

«Մեր աշխարհի համար այս դժվարին պահին կարևոր է միավորվել ու աջակցել միմյանց։ Եկեք բոլորս անենք այն, ինչ կարող ենք, որպեսզի օգնենք»,- գրել է ֆուտբոլիստը։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ֆուտբոլային աշխարհում ևս դադար է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում