Բարսելոնան նորից հետաքրքրվում է Բերնարդեսկիի ծառայություններով

Բարսելոնան նորից հետաքրքրվում է Բերնարդեսկիի ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։

Կատալոնական ակումբը նորից սկսել է հետաքրքրվել 26-ամյա իտալացու ծառայություններով։ Ձմռանը «Յուվենտուսն» ու «Բարսան» բանակցություններ էին վարում Բերնարդեսկիի ու Ռակիտիչի փոխանակման վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բերնարդեսկին կարող է հեռանալ թուրինյան ակումբից «Պարմայի» 19-ամյա կիսապաշտպան Դեյան Կուլուսեվսկիի տրանսֆերի պատճառով։

Իտալացու պայմանագիրը «Յուվեի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում