Ռեալի տրանսֆերային թիրախում են հայտնվել նաև Կանտեն ու Սումարեն

Ռեալի տրանսֆերային թիրախում են հայտնվել նաև Կանտեն ու Սումարեն

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՄադրիդի «Ռեալը» փոխարինող է փնտրում հենակետային գոտում խաղացող բրազիլացի Կասեմիրոյի համար: Կամավինգայից զատ, արքայական թիմը կենտրոնացել է «Չելսիի» կիսապաշտպան Ն՝գոլո Կանտեի ու «Լիլի» կիսապաշտպան Բուբակարի Սումարեի ուղղությամբ:

17-ամյա Կամավինգան, ամեն դեպքում, Զիդանի համար, որը Կասեմիրոյին փոխարինող է փնտրում, այլընտրանք է: «Չելսին» Կանտեի համար նախնական գին է սահմանել 80 մլն ֆունտ, բայց կարող է իջեցնել տրանսֆերի արժեքը: Սումարեն խաղաոճով մոտ է Պոգբային, իսկ տրանսֆերի արժեքը 24.5 մլն եվրո է:

Սումարեին ցանկանում է ձեռք բերել նաև «Լիվերպուլը»: Կլոպին անչափ դուր է գալիս ֆրանսիացու խաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում