Մեսսին շնորհակալություն է հայտնել բժիշկներին

Մեսսին շնորհակալություն է հայտնել բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, 168.am: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, ովքեր շարունակում են աշխատել կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում: Այս մասին ֆուտբոլիստը գրել է «Ինստագրամի» իր էջում:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին այն աշխատանքի համար, որ կատարում են: Նրանք հերոսներ են, ովքեր օր ու գիշեր ընտանիքից հեռու են, որ մենք մեզ ապահով զգանք կորոնավիրուսի պանդեմիայից»,- գրել է ֆուտբոլիստը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում