ՖԻՖԱ-ում կարծում են, որ հավաքականների մասնակցությամբ խաղերը 2021-ից շուտ չեն վերսկսվի

ՖԻՖԱ-ում կարծում են, որ հավաքականների մասնակցությամբ խաղերը 2021-ից շուտ չեն վերսկսվի

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկտոր Մոնտալյանին խոսել է միջազգային խաղերի վերսկսման հնարավոր ժամկետների մասին, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Ֆունկցիոները կարծում է, որ հավաքականների մասնակցությամբ խաղերը կարող են վերսկսվել 2021 թվականից ոչ շուտ։ Դա կապված է նրա հետ, որ թիմերին անհրաժեշտ է ժամանակ տալ ներքին մրցաշարերն ավարտին հասցնելու համար, ինչպես նաև, հնարավոր է, սահմանները դեռ փակ լինեն որոշ ժամանակ։

«Կարծում եմ՝ ազգային մրցաշարերն առաջնահերթություն են։ Սեպտեմբերը դեռ պլաններում կա, բայց վստահ չեմ, քանի որ հիմա ամեն ինչ փոխվում է։ Բացառված չէ, որ միջազգային սահմաններն անցնելու հետ կապված խնդիրներ լինեն։ Եթե ֆուտբոլ խաղալու կանաչ լույս ստանանք, շատ եմ կասկածում, որ դա կարվի երկրպագուների ներկայությամբ։ Ես ուղղակի դա չեմ տեսնում։ Կարծում եմ՝ դա շատ մեծ ռիսկ է պարունակում»,– Մոնտալյանիի խոսքերն է փոխանցում AP news-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը տեղափոխվել է 2021 թվական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում