22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մահացել է ֆիզիոթերապիայի ժամանակ

22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մահացել է ֆիզիոթերապիայի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Բրազիլական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Գուարանի» թիմի պաշտպան Տյագո Կորտեսը ողբերգական մահ է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը ինստագրամյան էջում։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ 22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը, որը վերջերս էր վերականգնվել ծնկի վնասվածքից, գնացել էր հիվանդանոց ֆիզիոթերապիայի սեանսի։ Պրոցեդուրայի ընթացքում նա իրեն վատ էր զգացել ու մահացել։

«Ապշած էի։ Առավոտյան Տյագոն կապվել էր մեզ հետ, որպեսզի խոսի ֆիզիոթերապիայի մասին։ Խոսել եմ նրա քրոջ հետ ու ակումբին փոխանցել նրանց խնդրանքը։

Նա մեզ հետ երկար չէր աշխատել, բայց ակնհայտ էր, որ հիանալի տղա է։ Տյագոն ոչինչ չէր բարդացնում, քրտնաջան աշխատում էր ու եկեղեցի էր հաճախում։ Պատրաստվում էր օգնել մեզ, բայց հիմա բոլորս վշտացած ենք»,- ակումբի նախագահ Տատո Մորեյրուի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում