«Ռեալը» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Մանեին

«Ռեալը» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Մանեին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Մարդրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Ըստ աղբյուրի, Իսպանիայի հավաքականի ղեկավարությունն արդեն հրավիրել է սենեգալցի խաղացողի ներկայացուցիչներին քննարկելու պայմանագրի դրույթները: Տրանսֆերի գումարը կարող է լինել 170 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանի դադարից առաջ Մանեն «Լիվերպուլի» անցկացրած բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։

Հատկանշական է, որ հաջող գործարքի դեպքում «Լիվերպուլը» ստիպված կլինի Մանեին փոխարինող գտնել, այս պահին դիտարկվում է «ՊՍԺ»-ի հարձակվող ֆրանսիացի Կիլիան Մբապեն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում