Թուրինից՝ Մադեյրա․ Որտե՞ղ է ապրում Ռոնալդուն

Թուրինից՝ Մադեյրա․ Որտե՞ղ է ապրում Ռոնալդուն

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՀամաճարակի ժամանակ ֆուտբոլային աստղերը բոլորիս հորդորում են մնալ տանը՝ ասելով, որ նրանց համար նույնպես դժվար է կարատինում ժամանակ անցկացնելը: Ահա թե ինչ է ասել Կրիշտիանու Ռոնալդուն.

«Սա ծանր իրավիճակ է ամբողջ աշխարհի համար: Եկեք շնորհակալ լինենք այն բանի համար, ինչն իրոք կարևոր է՝ առողջություն, ընտանիք և սիրելիներ: Մնացեք տանը: Եկեք օգնենք բոլոր բուժաշխատողներին, ովքեր պայքարում են կյանքեր փրկելու համար»:

Փորձենք ստուգել, ​​արդյո՞ք Ռոնալդուի համար իսկապես դժվար է չհեռանալ իր տան սահմաններից: Լեգենդար պորտուգալացին տեղափոխվել է Թուրին 2018-ի ամռանը և հաստատվել է շքեղ առանձնատանը, որի արժեքը չի հաղորդվում, քանի որ ֆուտբոլիստը վարձակալել է այս բնակավայրը: Ճիշտ է, ներկայումս Ռոնալդուն ընտանիքի հետ այժմ հայրենի Մադեյրայում է անցկացնում կարանտինը, բայց կարծում ենք՝ Ձեզ հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպիսին է այն տունը Թուրինում, որտեղ կշարունակի ապրել Ռոնալդուի ընտանիքը չարաբաստիկ պանդեմիայի ավարտից հետո։

Դե ինչ` let’s go…

Վիլլան գտնվում է Գրան Մադրե դի Դիոյի եկեղեցու մոտակայքում գտնվող բլրակի վրա: Այնտեղ կարող եք հասնել միայն հատուկ ճանապարհով: Տունը թաքնված է մեծ թվով ծառերի մեջ՝ հետաքրքրասերների աչքերից հեռու, բայց այնտեղից բացվում է հիանալի տեսարան ամբողջ քաղաքի համայնապատկերով:

Բնականաբար, նույն թաղամասում ապրում են միայն միլիոնատերեր: Ոչ միայն ֆուտբոլային աշխարհի հետ կապված խաղացողներ և մարդիկ, ինչպիսիք են «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին, այլ նաև շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ, խոշոր ձեռնարկատերեր, հարուստ ճարտարապետներ և արվեստագետներ:

Կրիշտիանուի տրամադրության տակ է 4,5 հա տարածք։ Բացի այդ, տան ներսում կա մարզադահլիճ, լողավազան, բիլիարդ, սպա տարածք և երկու գաղտնի մուտքեր, որոնք երաշխավորում են լրագրողների աչքերից հեռու մնալը, գումարած հսկայական կանաչապատ բակը: Հատկանշական է, որ անցյալում այդ թաղամասում ապրում էր հայտնի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն, ուստի հարձակվողը պետք է գիրք գրի, թե ինչպես սովորական մարդուց վերածվել սպորտային մեգաաստղի:

Ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ մաքրելու համար այս հսկայական առանձնատունը: Խեղճ Ջորջինա․․․

Բայց, սպասեք․․․ մեր գեղեցկուհին հիմնականում ուրիշ գործառույթներ ունի տանը, օրինակ՝ խաղալ երեխաների հետ․

Կամ զբաղվել մարզանքով․

Իսկ ահա տան մաքրությամբ զբաղվում են հատուկ աշխատակիցները, աղախինները, ինչպես նաև տանը միշտ կարելի հանդիպել հատուկ խոհարարին, ֆիզոթերապևտին և դիետոլոգին․ նրանց համար վիլայի տարածքում առանձնացված է հատուկ տնակ։

Տունն այնքան հսկայական է, որ նույնիսկ այնտեղ կարող եք պարի դասընթացներ անցկացնել ուսուցչի հետ:

Իսկ հանգստյան օրերին կարելի է պարզապես ընկղմվել փափուկ բազմոցի մեջ և դիտել որևէ սերիալ կամ ֆիլմ։ Ի դեպ, մեկնաբանություններում կարող եք գրել, ի՞նչ ֆիլմեր խորհուրդ կտաք դիտել ․․․

Շատերդ հիմա կասեք՝ իսկ Մադեյրայի տո՞ւնը, որտեղ անցկացնում է կարանտինը Ռոնալդուն։

Լավ-լավ, Մադեյրայում գտնվող տանն էլ կանրադառնանք։ Բայց նախ մի քիչ աշխարհագրություն․ Մադեյրան Պորտուգալիայի կազմում գտնվող ինքնավար կղզեխումբ է, Աֆրիկա մայրցամաքի մոտակայքում։ Մադեյրան համարվում է պորտուգալական նավագնացների հայտնագործած առաջին արշիպելագը։ Ներկայումս Մադեյրան Լիսաբոնից հետո համարվում է Պորտուգալիայի երկրորդ ամենահարուստ տարածաշրջանը, իսկ կղզիախմբի գլխավոր քաղաքը Ֆունշալն է, որտեղ էլ գտնվում է այսօրվա մեր հերոսի առանձնատունը։ Ավելի ճիշտ՝ տունը գտնվում է Միրաբելա կոչվող ձկնորսական գյուղակում։

Այն ավելի համեստ է Թուրինի տան հետ համեմատած․ 5 ննջասենյակ, մարզասրահ, լողավազան, մի խոսքով՝ շատ համեստ սովորական գյուղական տուն։ Ի դեպ, այս տան հարևանությամբ UFC-ի մարտիկ Քոննոր ՄակԳրեգորի առանձնատունն է։ Հետաքրքիր կլինի տեսնել՝ ոնց են Ռոնալդուն ու Քոննորը երեկոյան նարդի խաղում բակում․․․

Ի դեպ, Թուրինից կղզի կարելի է հասնել ընդամենը մի քանի ժամում․․․ եթե ունեք անձնական ինքնաթիռ, իհարկե։

Դե ինչ, այսքանը․․․Մնացեք տանը, կարդացեք ArmSport․․․ Առողջ եղեք !!!

Հետևեք մեզ նաև Telegram-ում