Կցանկանայի ցույց տալ Չեմպիոնների Լիգայի գավաթը իմ կովերին․ Սետյեն

Կցանկանայի ցույց տալ Չեմպիոնների Լիգայի գավաթը իմ կովերին․ Սետյեն

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոստովանել է, որ ցանկանում է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Ես կորցնելու ժամանակ չունեմ, կցանկանայի նվաճել Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը:

Լավ կլինի նորից շրջել մեր արոտավայրով Լիենգրես գյուղում, բայց արդեն Չեմպիոնների գավաթով: Ես կցանկանայի ցույց տալ այդ գավաթը իմ կովերին»,- մեջբերում է Սետյենին AS-ը:

Վերջերս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ խոսել էր նաև կարանտինում անցկացվող օրերի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում