Ռոմայի երկու ֆուտբոլիստներ կարող են տեղափոխվել Նապոլի

Ռոմայի երկու ֆուտբոլիստներ կարող են տեղափոխվել Նապոլի

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am«Նապոլիի» ղեկավարությունը նախատեսում է «Ռոմայի» կիսապաշտպաններ Ռիկ Կարսդորպին և Ջենգիզ Ունդերին հրավիրել իրենց ակումբ, գրում է Corriere dello Sport-ը:

Նեապոլիտանցիները մտադիր են գործարքը իրականացնել այն միջոցների օգնությամբ, որոնք ստացվելու են պաշտպան Կալիլո Կուլիբալուի վաճառքից: Հիշեցնենք, որ Կարսդորպը ներկայումս հանդես է գալիս «Ֆեյենորդի» կազմում վարձավճարով:

Իր հերթին, ՊՍԺ-ն փորձում է ամեն գնով ձեռք բերել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերը: Փարիզյան ակումբը սենեգալցուն պատրաստ է առաջարկել 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» Կուլիբալիի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 100-110 մլն եվրո: Կա նաև տեղեկություն, որ 28-ամյա պաշտպանը 4 մլն եվրոյով բնակարան է գնել Փարիզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում