Նրա պահվածքը պաշտպանիչ դիմակ է․ ՄՅՈՒ-ի նախկին խաղացողը՝ Ռոնալդուի մասին

Նրա պահվածքը պաշտպանիչ դիմակ է․ ՄՅՈՒ-ի նախկին խաղացողը՝ Ռոնալդուի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Մարկուս Նոյմայրը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին։

«Նրա մասին միայն դրականը կարող եմ ասել։ Կողքից դա կարող է վանող թվալ, բայց նրա պահվածքն ուղղակի պաշտպանիչ դիմակ է։ Ես նրան շատ ընկերասեր ու բաց տղա եմ համարում։

Այն ժամանակ (2005-2006թթ․) նա ՄՅՈՒ-ի առաջին թիմում էր, բայց հետաքրքրվում էր նաև ակումբի երիտասարդական թիմի խաղացողներով։ Նա մեր մասին ամեն ինչ գիտեր։

Ակումբում նրա վերջին մրցաշրջանում ես առաջին թիմում էի․ ավտոբուսում նստում էինք Պիկեի ու Ռոնալդուի հետևում»,- Նոյմայրի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում