USD
EUR
RUB

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հեռացրել է նախագահին

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԾանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ընդունել է ֆեդերացիայի ղեկավար Տամաշ Այանի հրաժարականը: Այս մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:

81-ամյա Այանը ֆեդերացիան ղեկավարում է 43 տարուց ավելի:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Այանին կատարած աշխատանքի համար: Շնորհակալ ենք հատկապես վերջին տարիների կատարած հակադոպինգային ահռելի աշխատանքի համար, որը համատասխանում է ՄՕԿ-ի ու ՎԱԴԱ-ի չափանիշներին: Այժմ պետք է նոր ճանապարհ սկսենք ու հասնենք հաջողությունների»,-ասել է ժամանակավոր պաշտոնակատար Ուրսուլա Պապանդրեան:

«Ես իմ կյանքի լավագույն տարիները նվիրել եմ այս սպորտաձևին: Կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված այս կարանտինային շրջանը երբ անցնի, նոր ընտրությունների կայացումը նոր սերնդին թույ կտա հնարավորինս շուտ անցնել աշխատանքի՝ ծանրամարտ լուսավոր ապագան շարունակելու համար»,-ասել է Այանը:

Հունվարին գերմանացի լրագրող Հայո Զեպելտը, որը դոպինգների մասին հետաքննական ֆիլմեր է նկարահանում, իր նոր ֆիլմում նշել էր, որ Այանը մեղադրվում է կոռուպցիայի ու տարբեր մարզիկների դոպինգ-թեստերը կեղծելու մեջ: Այդ նյութից հետո Այանը 90 օրով հեռացվել էր պաշտոնից, իսկ գործերը դեռ հետաքննվում են միջազգային ֆեդերացիայի կողմից:

Գործադիր կոմիտեն հայտարարել է, որ իրենք շարունակելու են ինտենսիվ աշխատանքները, որպեսզի այս դժվար ժամանակներում ծանրորդները ոչնչի պակաս չունենան ու կարողանան հավուր պատշաճի պատրաստվել Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

 

Լրահոս
Լիվերպուլի հարձակվողը մոտ է Աստոն Վիլա տեղափոխվելուն Անգլիական երկու ակումբներ հետաքրքրված են Բարսելոնայի հարձակվողի ծառայություններով ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման համար Արսեն Վենգեր. Մանչեսթեր Սիթին և ՊՍԺ-ն կարող են հաղթել Չեմպիոնների լիգան Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ղազախստանի առաջնությունը կրկին հետաձգվել է Նորվիչի պաշտպանը՝ Բավարիայի դիտակետում Ըմբշամարտի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Ռոնալդուն իրացրած 11-մետրանոց տուգանային հարվածների քանակով առաջատարն է 21-րդ դարում Պաշտոնական. Արարատը պայմանագրեր է կնքել Քրսիտիան Խիմենեսի և Հրայր Մկոյանի հետ Չավի․ Բարսելոնան իմ գլխավոր նպատակն է, բայց պետք է հարգել Սետյենին Վիդիչ. Գվարդիոլան նոր շունչ տվեց Մեսսիին Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է. ՀԲՖ Հայտնի են Ալաշկերտի ամառային նախապատրաստական ծրագրերը Դորտմունդի Բորուսիան հրաժարվել է Սանչոյին 98 մլն եվրոյով վաճառել Մանչեսթեր Յունայթեդին Շիրակը միանգամից 3 նորեկ ունի Պաշտոնական. Լովրենը տեղափոխվեց Զենիթ Զենիթի ավագը մոտ է Էվերտոն տեղափոխվելուն Մխիթարյանն ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին Հաջորդ մրցաշրջանից Շիրակը նոր քաղակականություն է ունենալու․ Մանոյան Պաշտոնական․ Դավիթ Մանոյանը տեղափոխվել է Արարատ Ռիվալդո. Լևանդովսկին վշտացած է Ոսկե Գնդակի չեղարկումից. նա կարող էր մրցել Մեսսիի ու Ռոնալդուի հետ Սարին ներկայացրել է Յուվենտուսի տրանսֆերային առաջնահերթությունները Ռեալը չի երկարաձգի Զիդանի որդու հետ պայմանագիրը Բեքհեմը՝ Խաբիբին․ Քո և ընտանիքիդ մասին եմ մտածում, ընկերս Շիրակի լեգենդար ավագը կգլխավորի Գյումրիի թիմը Շիրակը հաստատեց. Վարդան Բիչախչյանը կգլխավորի Արարատը Փյունիկն ընկերական խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը լքեց Կրասնոդարը Արսենալը ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկը Արթուր Գրիգորյանը տեղափոխվեց Փյունիկ Ռեալն իր խաղացողին վարձավճարով կարող է տրամադրել Բայերին Կոբյալկոն և Մալաքյանը կարիերան կշարունակեն Փյունիկում Պաշտոնական․ Դավիդ Կամպանյան՝ Արարատ-Արմենիայի գլխավոր մարզիչ Մանչեսթեր Սիթին խլեց Ֆերնան Տորեսին Բորուսիայից Մոնպելյեն հետաքրքրված է Լիվերպուլի դարպասապահով Ռոման ցուցադրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզահագուստը Կռիլյա Սովետովը լքեց ՌՊԼ-ը Տեղի է ունեցել շախմատի համահայկական առցանց մրցաշար
website by Sargssyan