Ռեալն ու Բարսելոնան հետաքրքրված են Ագուստին Ուրցիով․ 19-ամյա տաղանդին համեմատում են Դիբալայի հետ

Ռեալն ու Բարսելոնան հետաքրքրված են Ագուստին Ուրցիով․ 19-ամյա տաղանդին համեմատում են Դիբալայի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՄադրիդի «Ռեալի» և «Բարսելոնան» աչքադրել են հերթական երիտասարդ տաղանդին։ Խոսքը արգենտինացի Ագուստին Ուրցիի մասին է, որը հանդես է գալիս արգենտինական «Բանֆիլդում»։

Don Balon-ի տեղեկություններով՝ իսպանական երկու գրանդներն էլ հետաքրքրված են 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, ում նմանեցնում են «Յուվենթուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալայի հետ։

Ուրցիի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 10 միլիոն եվրո։ Նա կարող է հասանելի լինել, երբ տրանսֆերային պատուհանը բացվի։

Ընթացիկ մրցաշրջանում Ուրցին 19 խաղում մեկ գոլային փոխանցում է կատարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում