Արսենալը հնարավոր է վաճառի Լակազետին․ Արտետան դեմ չէ

Արսենալը հնարավոր է վաճառի Լակազետին․ Արտետան դեմ չէ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Լոնդոնի «Արսենալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է վաճառի ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետին, գրում է AS-ը։

Լակազետը չի վայելում թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի վստահությունը։ Իսպանացի մասնագետը գտնում է, որ Լակազետը շատ կարևոր ֆուտբոլիստ չէ «զինագործների» համար և դեմ չէ նրան վաճառելուն։

Հաղորդվում է, որ «Արսենալը» Լակազետի ծառայությունները առաջարկել է Մադրիդի «Ռեալին»։ «Արքայական» ակումբը, սակայն, հետաքրքրված է լոնդոնյան ակումբի մեկ այլ հարձակվողի՝ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով։

Լակազետը ընթացիկ մրցաշրջանում 26 հանդիպման է մասնակցել «Արսենալի» կազմում, դարձել է 9 գոլային փոխանցման հեղինակ ու 3 գոլային փոխանցում է կատարել։ 28-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում